«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Փաստորեն Հայաստանում հնարավոր է անցկացնել արդար ընտրություն

Փաստորեն Հայաստանում հնարավոր է անցկացնել արդար ընտրություն
08.10.2017 | 11:30

Հայաստանի կնեմատոգրաֆիստների միությունն ունի նոր նախագահ: Երեք թեկնածուների՝ Հարություն Խաչատրյանի, Վահե Գևորգյանցի, Գևորգ Գևորգյանի միջև ընթացող ընտրապայքարը հանգուցալուծվեց հօգուտ առաջինի: Ասել, թե դա անսպասելի հանգուցալուծում էր, սխալ կլինի, քանի որ Հայաստանում ապրող քիչ թե շատ մշակութասեր /էլ չասենք՝ մշակութակիր/ անձնավորություն քաջատեղյակ է այն կինոսխրանքին, որը գործել է Հարություն Խաչատրյանը դեռևս 14 տարի առաջ՝ հիմնադրելով բոլորիս սիրելի «Ոսկե ծիրանը»: Եվ պատահական չէ, որ նախագահի ընտրությանը նախորդած ելույթներում թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի կինոգործիչները, իբրև հաղթաթուղթ, վկայակոչում էին Հարություն Խաչատրյանի գործունեության հենց այս կետը: Թեև ոչ ոք չէր մոռանում նշել նաև նրա միջազգային կարևորագույն հաջողություններն իբրև ռեժիսորի:

Ձայների բացարձակ առավելությամբ /88 ձայնով/՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը: Ու թեև նա, իմ համեստ կարծիքով, արժանիագույնն էր թեկնածուների մեջ, այսուհանդերձ իմ աչքում նրա ընտրությունն էլ ավելի արժևորվեց ընտրական գործընթացի ակնհայտ օբյեկտիվությամբ ու թափանցիկությամբ: Ես՝ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մի փոքր նախանձով լցվեցի կինոհամայնքի ներսում տիրող դեմոկրատական ու տոլերանտ նկարագրի հանդեպ. կցանկանայի, որ մեզանում քաղաքական ընտրությունները ևս ընթանային այդ ոգով ու ոճով: Եվ ինձ համար մեծագույն ուրախություն էր տեսնել, թե ինչպես նախագահության մյուս երկու թեկնածուները՝ Վահե Գևորգյանցն ու Գևորգ Գևորգյանը, գրկախառնվեցին Հարություն Խաչատրյանի հետ ու շնորհավորեցին հաղթանակի առթիվ: Նայում էի ու մտածում՝ սա Հայաստանո՞ւմ է կատարվում:


Հարություն Խաչատրյանը ընտրությունից հետո հանդես եկավ համառոտ խոսքով. «Դուք տեսաք, թե ինչպես ես, Վահե Գևորգյանցը և Գևորգ Գևորգյանը ողջագուրվեցինք: Որովհետև մենք դառնում ենք մի բանակ, մենք օգնելու ենք իրար, աշխատելու ենք միասին: Մեկ ամիս հետո բոլորով հավաքվելու ենք և անելու ենք պլենում, որի ընթացքում քննարկելու ու հաստատելու ենք մեր բոլոր ծրագրերը»:


Շնորհավորում ենք կինոմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահին և մաղթում կանաչ ճանապարհ դժվարին խութուխոչերի մեջ խարխափող հայ կիոնյին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ